Առավոտից Հայաստանի քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև։ Նրանք նշում են, որ Իրանը Հայաստանի բարեկամ երկիրն է և նրանց հետ միասին սգում են նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի եւ մյուսների մահը։ Դեսպանատանը սգո մատյան կբացվի վաղը։