1.09.2025
Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան
prev Նախորդ նորություն

ԱԺ պատգամավորները երաշխավորագիր են տվել Հարությունյանի խափանման միջոցը փոխելու համար

ԱԺ պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանք փոխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։


Նա նշել է, որ գտնվում է Շենգավիթ վարչական դատարանում է՝ մուտք անելու պատգամավորների երաշխավորագրերը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Փաստաբանն այլ տեղեկություններ չհայտնեց, թե կոնկրետ որ պատգամավորներն են երաշխավորագիր ներկայացրել։


«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանին մեղադրյալ Լիանա Հարությունյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց երաշխավորություն ընտրելու կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածով երաշխավորություն ստանձնելու մասին՝


 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին․ Մեղադրյալ Լիանա Հարությունյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց երաշխավորություն ընտրելու կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածով երաշխավորություն ստանձնելու մասի»,-գրել է նա։


 

«Էներգետիկ կոլապս է սպառնում». ընդդիմությունը ՍԴ է դիմել ՀԷՑ-ի հարցով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
01.09.2025
Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը «Մյունխենյան համաձայնություն» է. Լեմկինի ինստիտուտ