ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և ԱԳ նախարարի, ինչպես նաև ուղղաթիռում գտնվող այլ անձանց հիշատակը, որոնք զոհվել են ավիավթարի հետևանքով: Նշենք, որ այսօր մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան: VERELQ-ը հիշեցնում է, որ նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանումը տեղի է ունեցել մայիսի 19-ին: Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից։ Բացի նախագահից, ուղղաթիռում էր նաև ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը: Բոլորը զոհվել են։ Իրանի նախագահի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին: