Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մերժեց Ղևոնդյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ VERELQ-ը հիշեցնում է, որ Հրաչյա Ղևոնդյանը ձերբակալվել էր երեկ, նրան մեղադրանք է ներկայացվել՝ դեռևս չպարզված անձանց հետ խմբի կազմում իբրև իշխանությունը զավթելու նախապատրաստության համար, որը չի իրականացվել՝ իր կամքից անկախ հանգամանքներում։