22.07.2025
ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման հանձնաժողովին դիմելու կարգը
prev Նախորդ նորություն

24News. Մայր Աթոռի վրա հարձակումը հետաձգվում է. Փաշինյանը հինգշաբթի մեկնում է Ալթայ

24News-ի տեղեկություններով, արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո՝ հինգշաբթի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն՝ Ալթայի երկրամաս, որտեղ տեղի է ունենալու նրա հանդիպումը ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ Այդ օրը Միշուստինը նաև առանձնազրույցներ է ունենալու Ղազախստանի և Բելառուսի գործընկերների հետ։


Ամենայն հավանականությամբ, Փաշինյանն Ալթայում կլինի նաև ուրբաթ օրը՝ մասնակցելու է բնապահպանությանը նվիրված մեծ գագաթնաժողովին։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որն այս օրերին նույնպես արձակուրդում է, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։


Այսինքն, մինչ ողջ քաղաքական դաշտն ու մամուլը գուշակություններով է զբաղված, թե երբ է Փաշինյանը նախաձեռնելու իր «հոգևոր հավաքը» Էջմիածնում, որը, մեծ հաշվով, Մայր Աթոռի վրա հարձակվելու սկիզբն է դառնալու, նա պատրաստվում է գործուղման ՌԴ, ինչը նշանակում է, որ Եկեղեցու նկատմամբ գործողությունները առնվազն մի քանի օրով հետաձգվում են։


 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին