Նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կանցկացնի հերթական համագումարը, բայց այն չի կրի նախընտրական բնույթ, այլ կլինի հաշվետու, որից հետո միայն ՀՀԿ-ն կսկսի պատրաստվել խորհրդարանական ընտրություններին: Այս մասին ՀՀԿ ԳՄ հերթական նիստից հետո հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Համագումարը լինելու է հերթական, բայց առանցքային կուսակցության համար և չեմ բացառում, որ փոփոխություններ լինեն նաև ղեկավար կազմում»,- ասել է նա: Շարմազանովը չի բացառել կուսակցության վերնախավի փոփոխություն, քանի էր, նշել է նա, «կուսակցությունը կենդանի մարմին է»: