Արդի իրավիճակում, երբ Լեռնային Ղարաբաղի մերձակայքում տեղի է ունենում լայնածավալ պատերազմ, որտեղ ներգրավված են բոլոր տարածաշրջանային ու համաշխարհային գերտերությունները, ավելի տրամաբանորեն կլինի մի պահ զերծ մնալ ղարաբաղյան հակամարտությունում կտրուկ գործողություններից։ Այդ մասին հայտարարել է թուրքագետ Եվգենի Բահրևսկին։ Նա նշել է, որ եթե մոտ ապագայում Սիրիայում ու Իրաքում պատերազմն ավարտվի, առկա են որոշակի նախադրյալներ, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է և կարող է դառնալ առաջնահերթություն, փոխանցում է Sputnik Азербайджан–ը։ Ըստ նրա, խնդրի երկրաժամկետ կարգավորման համար անհրաժեշտ է ևս մեկ պայման`ՀՀ–ն և Ադրբեջանը պետք է դադարեցնեն փոխադարձ ատելության արշավը։ Բահրևսկին հավելել է, որ դա հեշտ չէ, սակայն առանց այդ գործընթացի խաղաղարար ջանքերն ապարդյուն են։