25.11.2024
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Մեր հարաբերությունները ՌԴ հետ եղել են կայուն և կլինեն կայուն նաև ապագայում. ՀՀ նախագահ

Դա պարզապես առաջարկ էր, կարող են լինել նաև այլ առաջարկներ, և դրանք պետք է նախապես համակարգել: Այս մասին WION հնդկական լրատվական հեռուստաալիքի Global Leadership Series հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստանում արված հայտարարություններին:


«Կարծում եմ՝ Հայաստանը միակ երկիրն է, որը կարող է կամուրջ դառնալ արևելքի և արևմուտքի միջև: Հայաստանը հենց այդպիսին էլ հանդիսանում է, քանի որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք և լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ»,- ասել է նախագահը:


Անդրադառնալով Ռուսաստանի կողմից և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին զենք վաճառելու փաստին, Արմեն Սարգսյանն ասել է, որ ցանկացած հարց կարելի է լուծել երկխոսելու միջոցով: Առավել ևս, որ սա այն հարցն է, որը միայն մեր տարածաշրջանին չէ, որ վերաբերում է.

«Հավատում եմ, որ միշտ կա լուծում և այդ լուծումը երկխոսությունն է», - շեշտել է նա:

Ըստ ՀՀ նախագահի, Ռուսաստանը Հայաստանի բնական դաշնակիցն է և այդպես է արդեն հարյուրամյակներ. «Մեր հարաբերությունները եղել են կայուն և կլինեն կայուն նաև ապագայում»: