Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի երեք քաղաքական ուժ` Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը և նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Նախօրեին լրացավ ընտրություններին մասնակցելու համար դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը: Երևանի քաղաքապետի թեկնածուներն են գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով գլխավորում է Հանրապետական կուսակցության ցուցակը, Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է «Ելք» դաշինքի ցուցակը և ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով գլխավորում է «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին: