23.11.2024
Ինչպիսի՞ արտոնություններ կունենան ՀՀ քաղաքացիները ԵՏՄ տարածքում
23.03.2015
Ինչպիսի՞ արտոնություններ կունենան ՀՀ քաղաքացիները ԵՏՄ տարածքում

2014թ.-ի մայիսի 29-ին ՀՀ-ի կողմից Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալուց հետո երկրի քաղաքացիները 2015թ.-ի հունվարի 2-ից ստացել են մի շարք արտոնություններ: Verelq-ին հաջողվել է ՌԴ-ի Դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնական ներկայացուցչից ստանալ այն փոփոխությունների ցուցակը, որը ուժի մեջ է մտել՝ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Այսպես, 2015թ.-ի հունվար 2-ից հետո ՀՀ քաղաքացիները կարող են. 1.ՌԴ-ի տարածք 30 օրը չգերազանցող ժամկետով մուտք գործելիս այլևս անհրաժեշտություն չի ծագելու լրացնել միգրացիոն քարտը 2.Այլևս անհրաժեշտություն չկա ստանալու ՌԴ-ի տարածքում աշխատանքային գործունեություն ծավալելու թույլտվություն 3.ՀՀ քաղաքացիները, ովքեր աշխատանքային գործունեություն ծավալելու կամ աշխատանքի ընդունվելու նպատակով մուտք են գործել ՌԴ-ի տարածք, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները ազատվում են պարտադիր գրանցման պարտավորությունից՝ մուտք գործելուց հետո 30 օրվա ընթացքում: 4.Աշխատանքային միգրանտի և նրա ընտանիքի անդամների ՌԴ-ի տարածքում ժամանակավորապես գտնվելու կամ բնակվելու ժամկետը որոշվելու է աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական պայմանագրով, որը կնքվել է աշխատակցի և գործատուի կամ աշխատանքի պատվիրատուի միջև: Դաշնային միգրացիոն ծառայության աղբյուրը նշել է, որ 2015թ.-ի մարտի 8-ի № 27-Ф3 Դաշնային օրենքի համաձայն, վավերացվել է Համաձայնագիր ՌԴ-ի կառավարության և ՀՀ կառավարության միջև՝ ՀՀ-ի տարածքում ՌԴ-ի քաղաքացիների և ՌԴ-ի տարածքում՝ ՀՀ-ի քաղաքացիների գտնվելու կարգի հետ կապված: Այն ազատում է ՀՀ և ՌԴ քաղաքացիներին երկրների տարածք մուտք գործելուց հետո 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտադիր պայմանից: Այդ համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում էր 2014թ.-ի օգոստոսի 11-ից: