Մամուլի տեսություն. Հայաստանում տնտեսական աճը շատ ցածր կլինի
Verelq.am-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է շաբաթվա կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում տեղեկություններ կան, որ սահմանադրական փոփոխությունները մասնագիտական հանձնաժողովը պատրաստվում է Սահմանադրության փոփոխությունների նախնական տարբերակը քաղաքական ուժերին ներկայացել ապրիլին: Մասնագիտական հանձնաժողովից էլ նշում են, որ ամենայն հավանականությամբ՝ ոչ թե փոփոխությունների ամբողջական տեքստ կներկայացնեն, այլ ընդամենը մի հատված, քանի որ ամբողջը չեն հասցնի ավարտուն տեսքի բերել:
Հանձնաժողովը, մեր տեղեկություններով, պատրաստվում է նաև այս ամսվա ընթացքում մամուլի ասուլիսով հանդես գալ և ներկայացնել, թե ինչ փուլում են հանձնաժողովի աշխատանքները: Իսկ մինչ այդ, հանձնաժողովի անդամները խառն են և անգամ հեռախոսազանգերին չեն հասցնում պատասխանել: Իշխող Հանրապետական կուսակցության անդամները շարունակում են մնալ այն կարծիքին, որ մասնագիտական հանձնաժողովը, այդուամենայնիվ, փոփոխությունների երկու տարբերակ է քննարկման ներկայացնելու, մի տարբերակում կպահպանվի կառավարման գործող կիսանախագահական մոդելը, մի տարբերակում կառաջարկվի խորհրդարանական մոդելը: Չի բացառվում, միանգամից հանրաքվեի դրվեն թե առաջին և թե երկրորդ տարբերակները»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեև նշվում էր, որ կադրային փոփոխությունները կսկսվեն ապրիլի 24-ից հետո, սակայն երեկ արդեն լուր տարածվեց, որ «սկսել ա»: Առաջինը կլինի Արամ Հարությունյանի հրամանը, ում Կոտայքի մարզպետի պաշտոնից Սերժ Սարգսյանը տեղափոխում է Ջրային տնտեսության պետական կոմիտե: Նախագահի պաշտոնը թափուր էր Վահե Հակոբյանի հրաժարականից հետո: Առաջիկայում սպասվում են մարզպետների փոփոխություններ: Պաշտոնին հրաժեշտ կտա նաև էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ում հետ Հովիկ Աբրահամյանը դժվար է աշխատում: Որպես Կոտայքի մարզպետի թեկնածու, հոլովվում է Աբովյանի քաղաքապետ՝ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի անունը»:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է «Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին երեկ հայտարարել է, թե իրենց կանխատեսումներով 2015թ. Հայաստանում տնտեսական աճը շատ ցածր կլինի։ Կարծում ենք, որ Հայաստանի տնտեսական աճը շատ, շատ, շատ քիչ կլինի։ Հնարավոր է՝ դրական միտումով՝ 0,8%։ Սակայն այդ փոքր դրական աճը կարոՂ է բացասական դառնալ, եթե լուրջ ցնցումներ տեղի ունենան։ Այդ ցնցումները կարոդ են լինել հիմնական առեւտրային գործընկերների՝ Ռուսաստանի եւ եվրոպական երկրների տնտեսական վիճակի վատթարացման արդյունքում, րայց դա կարոդ Է կախված լինել նաեւ տարադրամի փոխարժեքի կտրուկ փոփոխություններ,–ասել Է նա»։