24.11.2024
Արցախում վիրահատվել են հրետակոծման հետևանքով վիրավորված երեխաները
02.04.2016
Արցախում վիրահատվել են հրետակոծման հետևանքով վիրավորված երեխաները

Ադրբեջանի ԶՈւ հրետակոծման հետևանքով վիրավորված երկու երեխաների առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հովսեփ Մարգարյանը: «Երեխաների վիճակը ծանր է, բայց կայուն, իրավիճակը վերահսկելի է: Ամեն ինչ արվել է, վիրահատությունները կատարվել են երկուսի մոտ էլ: Հիմա նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` վերահսկողության ներքո» — ասաց գլխավոր բժիշկը: Նրա տեղեկացմամբ` երեխաները 12 և 13 տարեկան են, նրանցից մեկի մոտ ազդրոսկրի բեկորային կոտրվածք է, տրավմատիկ շոկ, երկրորդի մոտ փափուկ հյուսվածքների մասի վնասվածք` շոկային վիճակով: Հիշեցնենք, որ այսօր հակառակորդը ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայքով հարձակողական գործողություններ է իրականացրել՝ կիրառելով տանկ, հրետանի և օդուժ։ ԼՂՀ ՊՆ զինուծը խողել է հայկական դիրքերի գրոհող մեկ ուղղակիռ։ Ադրբեջանի զինուժի կողմից «Գրադ» ռեսակի հրթիռահրետանային կայանքից արձակված կրակոցների հետևանքով Արցախում 12-ամյա երեխա է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։ ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ, մարտերի ժամանակ ադրբեջանական բանակը ուղղաթիռներից բացի կորցրել է նաև ԱԹՍ և տանկեր: Տեղեկատվությունը հերքում է ադրբեջանական ՊՆ-ն: