24.11.2024
Իշխանությունը պատրաստ է բանակցել ընդդիմության հետ ԸՕ-ի շուրջ
19.03.2016
Իշխանությունը պատրաստ է բանակցել ընդդիմության հետ ԸՕ-ի շուրջ

ՀԱԿ խորհդարանական ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է իշխանություններին՝ ի դեմս ՀՀԿ-ի "4+4+4" ֆորմատով բանակցություններ անցկացնել նոր Ընտրական օրենսգրքի շուրջ: Այսօր ԱԺ կայացած լսումների ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ առաջարկում է բանակցություններում ընդգրկել չորսական ներկայացուցիչ իշխանություններից, չորսական՝ ընդդիմությունից և չորսական՝ քաղաքացիական հասարակությունից: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար և նոր ԸՕ համահեղինակներից Դավիթ Հարությունյանը ընդունել է Զուրաբյանի առաջարկությունը: Նա նշել է, որ իշխանությունները պատրաստ են քննարկել ցանկացած հարց, որը վերաբերվում է ԸՕ-ին: Նա հույս է հայտնել, որ այդ ֆորմատով բանակցությունները թույլ կտան լայն կոնսենսուս ձևավորել: ՀՀ կառավարությունը մարտի 3-ին նիստին հավանության է արժանացրել ԸՕ նոր նախագիծը: