15.07.2025
Նիկոլ Փաշինյանի Հայաստանը. ինչպիսի՞ երկրում կարթնանանք, եթե նա ընտրվի վարչապետ
01.05.2018
Նիկոլ Փաշինյանի Հայաստանը. ինչպիսի՞ երկրում կարթնանանք, եթե նա ընտրվի վարչապետ

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում հանդես է գալիս ծրագրային ելույթով: Նա ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ է տեսնում երկրում, եթե ստանա պատգամավորների աջակցությունն ու ընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ:Ներքաղաքական զարգացումներՆիկոլ Փաշինյանը հայտարարեց. կբացառվի իշխանական լծակների օգտագործումը բիզնես անելու համար, պաշտոնավարմանը զուգահեռ կբացառվի ապօրինի հարստացումը, մենաշնորհները կվերացվեն, և այս ամենը իրենք անելու են ոչ թե որևէ մեկին հետապնդելով, այլ վեր հանելով օրենքները: Տնտեսության հիմքում պետք է լինի գիտելիքն ու նորարարությունը, ոլորտային դիվերսիֆիկացիան լինելու է առաջնահերթություն, ինչպես առաջնահերթություն է լինելու օրենքի գերակայությունը: Օրենքի առջև բոլորը կլինեն հավասար՝ սկսած վարչապետի ընտանիքից ու հարազատներից: Սփյուռքի հետ հարաբերությունների հիմքում չխպետք է լինի միայն նյութական աջակցությունը, Սփյուռքը պետք է ակտիվ մասնակցություն ունենա պետականաշինության գործընթացներում: ՀՀ քաղաքացու կյանքի իմաստը ոչ թե տուգանվելն ու պատժվելը պետք է լինի, այլ սեփական հայրենիքում ապրելն ու ստեղծագործելը: «Համաժողովրդական շարժումը Հայաստանում և Սփյուռքում գեներացրել է այնպիսի էներգիա, որ ՀՀ ժողովրդի թեկնածուի վարչապետ ընտրվելու դեպքում Հայաստան են հոսելու միլիարդավոր ներդրումներ, կբացվեն հազարավոր աշխատատեղեր, հայկական բանակի մարտունակությունը կբարձրանա, կհաղթահարվի 30 տոկոսանոց աղքատությունը»,- հայտարարեց նա: Արտաքին քաղաքական կուրսի կտրուկ շրջադարձ չի լինիՆիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ նոր կառավարությունը արտաքին քաղաքական շրջադարձեր չի անելու և ինչպես ավելի վաղ բազմիցս հայտարարել էր՝ ՀՀ-ն շարունակելու է մնալ ԵԱՏՄ անդամ, դուրս չի գա ՀԱՊԿ-ից և կխորացնի հարաբերությունները ԵՄ-ի և ԵՄ երկրների հետ: ԵԱՏՄ-ի մասին խոսելով նա կրկնեց, որ այդ միությունում կան խնդիրներ և ինքը պատրաստվում է դրանց մասին բարձրաձայնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների հետ քննարկումներում:Անդրադառնալով կոնկրետ Ռուսաստանի հետ հարաբերություններին, նա նշեց, որ ՌԴ-ին համարել և համարում են Հայաստանի ռազմավարական դաշնակից և իրենց համաժողովրդական շարժումը հայ-ռուսական հարաբերությունների համար որևէ սպառնալիք չի ստեղծում: Քաղաքական վեկտորում կարևորվեց նաև հարաբերությունների հետագա խորացումը Իրանի, Վրաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի հետ: Արցախի հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին նոր լիցք կհաղորդվիՆիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց համար կենսական է Արցախի ժողովրդի` իր ճակատագիրը ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի և դրա իրացման միջազգային ճանաչումը: Այլ կերպ ասած՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ, միջազգային իրավունքի վրա հիմնված կարգավորման գործընթացում կարծրատիպերը իրենց համար պարտադիր չեն: Հստակ է միայն մեկ բան՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով և դրա հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը:«Արցախի հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին նոր լիցք կհաղորդվի»,- շեշտեց նա: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի, ապա նա նշեց, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանի ղեկավարությունն՝ ի դեմս Ալիևի, որևէ պահ բաց չի թողնում սպառնալ ՀՀ-ին ու Արցախին, մենք բոլորս պետք է հասկանանք, որ դրանք բանակցություններ են զուտ բանակցությունների համար, բայց ոչ կարգավորման: Քանի որ քանի դեռ չկա կարգավորման մթնոլորտ, ապա կարգավորում չի կարող լինել: Իսկ կարգավորումը հնարավոր կլինի, երբ Ադրբեջանը հստակ ուղերձ ուղղի միջազգային հանրությանը, որ պատրաստ է խնդրի կարգավորմանը միջազգային նորմերի շրջանակում: