25.11.2024
Քոչարյանի աջակիցների եւ ոստիկանների հետ բախում է եղել. 6 քաղաքացի է տարվել ոստիկանություն
prev Նախորդ նորություն

Առավելագույնս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան. նախարարների կոչը հանրությանը

Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ, խնդրում եմ առավելագույնս խնայողաբար օգտագործել այն, որպեսզի կարևորագույն հաստատություններին այն բավականացնի։ Անջատեք ավելորդ լույսերը, օդափոխիչները և այլն։


Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը այսօր՝ հուլիսի 10-ին, ֆեյսբուքյան իր էջում կոչ է անում քաղաքացիներին մի քանի ժամ էլեկտրաէներգիա քիչ օգտագործել:


Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.


«Քանի որ տեղի է ունեցել վթար էներգետիկ համակարգում, քիչ առաջ հանձնարարեցի նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի օգտագործումը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում եւ ստորաբաժանումներում՝ էլեկտրական ցանցի վրա ավելորդ լարվածությունը նվազեցնելու համար: Նույնը խորհուրդ կտամ անել ձեզ ձեր բնակարաններում եւ գրասենյակներում՝ մարելով ավելորդ լույսերն ու անջատելով օդորակիչները: Քաղաքացիական պատասխանատվությունը բոլորինս է»։


Նշենք, որ ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։


Նրա խոսքով, աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի։