11.08.2025
Ալեն Սիմոնյանը զրկվեց Երևանի ավագանու անդամի մանդատից
25.05.2018
Ալեն Սիմոնյանը զրկվեց Երևանի ավագանու անդամի մանդատից

Ալեն Սիմոնյանը զրկվեց Երևանի ավագանու անդամի մանդատից: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նիստ է գումարել, որի օրակարգում Երևանի քաղաքապետի մայիսի 24-ի «ՀՀ Երևան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի` ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին» արձանագրությունն էր: Ըստ այդմ, «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նարա Հովհաննիսյանին տրամադրվեց Երևանի ավագանու անդամի մանդատ: Հիշեցնենք, մայիսի 24-ին Տարոն Մարգարյանը դիմել էր ԿԸՀ-ին՝ Ալեն Սիմոնյանի ավագանու մանդատը վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությամբ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ստացել էր ԱԺ պատգամավորական մանդատ՝ խորհրդարանում փոխարինելով Նիկոլ Փաշինյանին: Սակայն օրերս Սիմոնյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել հրաժարվել պատգամավորական մանդատից, թեև ավելի ուշ չբացառեց, որ հնարավոր է մանդատը վայր դնելու դիմումը սահմանված 7-օրյա ժամկետում ետ վերցնի: Ավելի վաղ Սիմոնյանը հայտարարել էր, որ իրեն տեսնում է Երևանի քաղաքապետ: