4.12.2025
Մեկնարկում են արտահերթ ընտրությունների վերաբերյալ աշխատանքային քննարկումները. Փաշինյան
01.10.2018
Մեկնարկում են արտահերթ ընտրությունների վերաբերյալ աշխատանքային քննարկումները. Փաշինյան

Այսօր հստակ ժողովրդական պահանջ է ձևավորվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու: Այսօրվանից խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ առայժմ աշխատանքային կարգով քննարկումներ կսկսեմ այս թեմայի վերաբերյալ: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, աշխատանքային քննարկումներին կհաջորդեն պաշտոնական քննարկումները՝ շեշտելով, որ դրանք, ըստ էության, իրարից մեծապես չեն տարբերվելու, քանի որ հայտնի է, թե ինչի մասին են խոսելու: Փաշինյանն ընդգծեց, որ քննարկելու են, թե ինչպես, և ինչ մեթոդներով կարող են հասնել շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: «Հույս ունեմ, որ այս հարցի վերաբերյալ քաղաքական ուժերի, խորհրդարանական ուժերի հետ մեզ կհաջողվի գալ համաձայնության և քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտություն չի լինի»,- հայտարարեց նա, միաժամանակ նշելով, որ եթե այդպիսի անհրաժեշտություն լինի, ապա հույս ունի, որ ժողովուրդը պատրաստ կլինի աջակցել քաղաքական այդ գործընթացին: