12.09.2025
ԱԱԾ-ն հետաքննություն կիրականացնի ՀՀ-ում հոսանքի տատանումների հետ կապված. Վանեցյան
prev Նախորդ նորություն

Խալկիդիկիում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում հայեր չկան. դեսպանություն

Նախնական տվյալներով Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։


Այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը: «Իրավիճակի փոփոխությունների հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», -ասված է հայտարարության մեջ։


Միջազգային ԶԼՄ-ների հաղորդմամբ, Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում ուժեղ քամիներ ու փոթորիկներ են մոլեգնում: Արդեն հայտնում են վեց զոհի մասին, որոնց թվում ՌԴ երկու քաղաքացիներ են:

Ձևավորվել է էներգետիկ համակարգում վթարի պատճառներն ուսումնասիրող աշխատանքային խումբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան