6.04.2026
Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է Անկարան մերժում սեփական պատմությունը. Թոմ Քաթինա
03.02.2019
Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է Անկարան մերժում սեփական պատմությունը. Թոմ Քաթինա

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան փորձում է միմյանց կապել բարեգործական նպատակներով նվիրատվություն տվողներին եւ մարդասիրական աշխատանք կատարողներին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ «Յուրաքանչյուրը կարող է սեփական ներդրումն ունենալ։ Պետք չէ հսկայական գործեր անել, փոխարենն արեք փոքր գործեր մեծ սիրով։ Շատերն ուզում են հսկայական, արմատական փոփոխություններ մտցնել, դա այն չէ, ինչ ի կարիքը մենք ունենք»,- այս մասին նա ասել է ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանատանը։ Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ Թոմ Քաթինան նշեց, որ անկեղծորեն չի հասկանում, ինչու է Անկարան մերժում սեփական պատմությունը։ «Ինչո՞ւ է Թուրքիայի կառավարությունը այդքան համառ, չէ որ այն տեղի է ունեցել վաղ անցյալում, ի վերջո, փակեք այս հարցը։ Առնվազն ճանաչեք այն»,- ասել է նա։