24.11.2024
Արցախի կառավարության նիստում Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել
prev Նախորդ նորություն

Սա ընդունեք որպես նախազգուշացում. Ազոյանը բողոքել է Փաշինյանին ոստիկանների անգործությունից

Դերասան Հովհաննես Ազոյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակում դերասանը մի շարք հարցերի է հրավիրում վարչապետի ուշադրությունը՝ մասնավորապես բողոքելով նաև ոստիկանների անգործությունից:


«Բաց նամակ #2 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին… Ինչո՞ւ բաց նամակ#2 ,որովհետև կա բաց նամակ #1, որը պատրաստ է, բայց դեռ չեմ հրապարակի… Եվ այսպես, հարգելի՛, պարո՛ն վարչապետ, հեղափոխությունից հետո, ես՝ որպես քաղաքացի, ավարտելով իմ քաղաքացիական սուրբ առաքելությունը, պետականաշինության հետագա գործը պատվով հանձնեցի Ձեզ և իմ բազմաթիվ ընկերներին, ովքեր սիրով անցան պետականաշինության ղեկավարման այդ աստվածահաճո գործին, տարբեր-տարբեր ոլորտներում: Ինչքան ընկերներ, այդքան ոլորտներ, ինչքան ոլորտներ, այդքան ոլորտային պրոբլեմներ… Սկզբի օրերին, երբ մատնանշում էի այդ խնդիրները, ստանում էի այսպիսի պատասխան՝ «էդ սաղ խնդիրները գիտենք, ա՜յ, Հո՛վ ջան, կլուծենք-կլուծենք, մի՛ անհանգստացի, կարևորը դու քեզ աշխատանք գտի»,-ասվում է նամակում:


Հեղինակը նշում է, որ հանգստանում էր այդ պատասխանից, բայց հետո անձամբ իր հետ տեղի ունեցան դեպքեր, որոնք բխում են պետական համակարգի վատ կառավարման ձևից: Նա հավելել է, որ դրանք շատ են, բայց հիմա կառանձնացնիամենակենցաղային դեպքը…


«Հարգելի վարչապետ, Ձեր շատ սիրած Սարյան փողոցում, տուրիստական ամենապիկ ժամին, 4 անհայտ անձիք՝ հասարակական կարգը խախտելով, պռովոկացիոն ձևով, ուզում էին վիճաբանություն սարքել ինձ հետ... իսկ ով ով, Դուք և ես լավ գիտենք պրովոկատոր ու կիսագողական այդ ցեղատեսակին... ցույցերի ժամանակ բազմաթիվ անգամ միասին ականատեսն ենք եղել… այդ ցեղատեսակը մեզ համար ամենամերժելին էր և հուսով եմ Է … Մի խոսքով դիմեցի ոստիկանություն և անցել է ամսից ավել, իսկ ոստիկանությունը չի գտնու՜մ դրանց ու չի գտնու՜՜մ: Դրանք չկաաաա՜՜՜ան ու չկան ... Ի՞նչու մեր նոր Հայաստանի՝ ժողովրդին պատկանող իշխանության տակ գտնվող ոստիկանությունը, չի կարողանում պաշտպանել ժողովրդին, ձեր ասած Սևերից: Մի գուցե ոստիկանությունում սևեր կան, կամ սպիտակ ոստիկանները ունեն սև բարեկամներ, կամ սպիտակ ոստիկանները ունեն սպիտակ բարեկամներ՝ ովքեր ունեն սև ընկերներ...:


Հիմա, երբ տարբեր ոլորտներում տեսնում եմ նմանատիպ խնդիրներ, բարձրաձայնում եմ ու իմ ընկերներից՝ ովքեր հեղափոխությունից հետո անցել են պետականաշինության այդ աստվածահաճո գործին, ստանում եմ այսպիսի պատասխան...-« լավ էլի ախպոր պես, ինձ մի ասա»: Այստեղ ակտուալ է դառնում իմ 1-ին բաց նամակը վարչապետին, որը դեռ կմնա փակ ու իմ սեղանին… ու Աստված չանի, որ մի օր պատասխանատու իմ ընկերները ինձ տան հետևյալ պատասխանը...-« դե մենք մեղավոր չէինք, որ տենց եղավ վերջում»... Կան ոլորտներ, որոնցով ես հետաքրքրված չեմ ու, եթե այդ ոլորտներում կան նույն՝ախպոր-ախպեր, ժանրի խնդիրներ, իսկ դուք չեք խիզախում կատարել խորքային բարեփոխումներ, ապա մեր Հայաստանը, որը կե՛ցցե որ վաղը պիտի գար ու պարզվեց, որ դեռ չի եկել. ասեմ, որ չի՛ էլ գալու…Սա ընդունեք, որպես Հովհաննես Ազոյան անունով սրտացավ մի քաղաքացու նախազգուշացում...»,-ասվում է նամակում:


Դերասան Հովհաննես Ազոյանն ակտիվորեն մասնակցել է ժողովրդական ընդվզման գործողություններին: