Ուղղությունը՝ ԱՄՆ-ը. Հայաստանի երրորդ բարձրաստիճան պաշտոնյան է մեկնում Ամերիկա

107

Հուլիսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք «Կրոնի ազատության նախարարական համաժողովին» մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ։ ԱԳ նախարարը համաժողովին հանդես կգա ելույթով:


Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:


Նշենք, որ այս օրերին ԱՄՆ-ում են գտնվում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...