24.11.2024
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ. այն գլխավորելու է Ֆելիքս Ցոլակյանը
prev Նախորդ նորություն

Միրզոյանի մեսիջները. ՀՀ-ն մաս չի կազմելու ԱՄՆ-ի հակաիրանական կոալիցիայի

Տարածաշրջանում առկա լարվածությունը ԱՄՆ-Իրան հարաբերություններում բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Մենք կարևորում ենք Թեհրանի հետ հարաբերությունները, քանի որ Հայասատանի 4 սահմաններից երկուսը փակ են: Հարաբերությունների զարգացումը բարեկամ մեկ երկրի հետ չպետք է լինի ի հաշիվ մեկ այլ բարեկամ երկրի: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Ատլանտյան խորհուրդ» հաստատությունում:


«Մենք կցանկանանք, որ ԱՄՆ ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգարվվելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»,- նշում է Միրրզոյանը:


Պաշտոնական Երևանը մեսիջ է հղում ԱՄՆ-ին, որ ՀՀ-ն չի դառնալու հակաիրանական կոալիցիայի մաս, քանի որ դա վտանգելու է հայկական պետականությունն ու հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը:


ՀՀ-ն փորձելու է հեռու մնալ Հարավային Կովկասում ԱՄՆ-Իրան proxy war-ի մաս կազմելուց և Միրզոյանը հստակ պահանջ է դնում ամերիկյան կողմին՝ Հայաստանին չդիտարկել որպես Իրանին սահմանափակելու գեոպոլիտիկ բաղադրիչ կամ բուֆերային գոտի: Հայ-իրանական հարաբերությունները կարևոր են մեր երկրի համար, դրանք ունեն կենսական նշանակություն, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը շրջափակման մեջ է պահում ՀՀ-ն:


Միրզոյանը կարևորում է Իրանի դերը հայկական պետության տնտեսական, քաղաքական, ռազմական անվտանգության տեսանկյունից և Վաշինգտոնին հասկացնում, որ Երևանը թանկ գին չի կարող վճարել և վատթարացնել իր կապերը մի հարևանի հետ՝ երկու փակ սահմանների պարագայում:


Միրզոյանի մեսիջները պետք է ընկալվեն թե՛ Թեհրանում, որ ՀՀ-ն չի պատրաստվում դառնալ հակաիրանական պլացդարմ և կիսատ մնացած տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային ծրագրերը կարող են ավելի օպերատիվ կյանքի կոչվել, թե՛ Վաշինգտոնում՝ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հակահայկական քաղաքականության և բլոկադայի պայմաններում չպետք է սպասել Երևանից հակաիրանական գործողություններ և անգամ հռետորաբանություն:


Հայ-իրանական ռազմավարական, դաշնակցային կապերը երբեք չպետք է փոխկապակցված լինեն գեոպոլիտիկ կոնյուկտուրայի հետ, քանի որ Իրանը Հայաստանի համար ավելին է, քան ուղղակի հարևան՝ հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի գործողությունները ՀՀ-ի ու Արցախի դեմ: