25.11.2024
Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, հետո՝ Երեւանի ՋԷԿ-ը. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի. քաղաքապետի խոսնակ

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այս պահին հոսանքի հետ կապված մետրոպոլիտենի աշխատանքը կասեցվել է:


«Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղևորները տարհանվել են։ Հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետեւ հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են:


Այս պահի դրությամբ թունելի մեջ է գտնվում Զորավար Անդրանիկ կայարանից դեպի Հանրապետության Հրապարակ կայարան մեկնող գնացքը: Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչև հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի»,- գրել է նա:


Հոսանքազրկման պատճառով՝ Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքի ժամանակավոր դադարեցումից հետո մայրաքաղաքում ուղեւորահոսքերը կառավարելու նպատակով հանրային տրանսպորտի երթուղիներում առկա շարժակազմերի աշխատանքի ինտենսիվությունը ավելացվել է։ Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը:


Նշենք, որ ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։


Նրա խոսքով, աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի։


Հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետեւ հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղեւորները տարհանվել են: