Այս շաբաթ Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ դեսպանության Facebook-յան էջը: «Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է և Հայաստանում ներկայացնելու է Միացյալ Նահանգների նախագահին: Անհամբեր սպասում ենք նրան Երևանում»,- հայտնում են դեսպանությունից: