ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի գրասենյակը: Հիշեցնենք, Եվրամիության և Հայաստանի միջև 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը Ազգային ժողովը միաձայն վավերացրել է ապրիլի 11-ին: Լիարժեք ուժի մեջ մտնելու համար փաստաթուղթը պետք է վավերացնեն Եվրոպական բոլոր երկրները, ինչպես նաև Եվրամիության խորհրդարանը: