«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Այս մասին նա հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:«Խմբակցությունը թողնված է ազատ քվեարկության, պատգամավորները ազատ են իրենց քվեարկության մեջ», - ասաց Զոհրաբյանը:Հիշեցնենք, ավելի վաղ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հայտարարել էր, որ եթե կողմ քվեարկեն Սերժ Սարգսյանի վարչապետությանը, ապա կնշանակի, որ իրենք ընդդիմություն չեն: Միևնույն ժամանակ, VERELQ-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը նշել էր, որ դա Սերգեյ Բագրատյանի անձնական կարծիքն է: