28.11.2024
Տավուշի մարզում ականի պայթունից վիրավորված զինծառայողի ոտքն ամպուտացրել են
04.05.2017
Տավուշի մարզում ականի պայթունից վիրավորված զինծառայողի ոտքն ամպուտացրել են

Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով զինվորական է վիրավորվել: Զինծառայողի վիճակը, ըստ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի գնահատվում է ծանր, իսկ մարզի Չորաթան համայնքպետը, որտեղի բնակիչ է տվյալ զիվորականը, ասել է, որ նրա ոտքն ամպուատցրել են: Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ ականից վիրավորված զինծառայող Շիրազ Կամոյի Սահակյանի վիճակն այս պահին ծանր է, նա գտնվում է Բերդի հոսպիտալում։ «Դեպքն այսօր է տեղի է ունեցել, այս պահին հոսպիտալում է»,– ասաց ՊՆ մամուլի քարտուղարը: Միեւնույն ժամանակ նշվում է, որ Տավուշի մարզում վիրավորված զինծառայողը Չորաթան համայնքի բնակիչ Շիրազ Կամոյի Սահակյանի ոտքը կտրվել է: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում հայտնել է Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը: «Ոտքի վիրավորոմ է ստացել, 1 ոտքը կտրվել է, կյանքին վտանգ չի սպառնում, նորմալ է վիճակը»,- ասաց Բաղմանյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ 1969 թվականին ծնված զինվորականն ամուսնացած է, ունի 2 երեխա՝ աղջիկ եւ տղա: Նրանք ուսանողներ են: