16.07.2025
Սորոսը եւ Թրամփը թշնամիներ են, աձնական թշնամիներ՝ գծերը ստուգեք․ փորձագետ
22.05.2018
Սորոսը եւ Թրամփը թշնամիներ են, աձնական թշնամիներ՝ գծերը ստուգեք․ փորձագետ

Ամերիկացի հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձնական թշնամիներ են։ Նման պնդում է կատարում Ամերիկայի հարցերով փորձագետ, Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող Սւորեն Սարգսյան։ Սորոսի ու Թրամփի հարաբերությունների մասին խոսելու առիթ են նրա համար հանդիսացել վերջերս մի քանի «անտեղյակ» գրառումները համացանցում, թե իբր սույն անձիք «նույն գծի մեջ» են: Ցանկանում եմ մի հստակեցում անել, ասում է Սարգսյանն ու հավելում․ «Սորոսի գիծը ամերիկյան գիծ չի»: «Սորոսը և Թրամփը թշնամիներ են: Անձնական թշնամիներ: Ընտանեկան թշնամիներ: Վաղուցվա թշնամիներ: Գաղափարական թշնամիներ: ԱՄՆ նախագահի և Սորոսի հարաբերությունները երկար եմ ուսումնասիրել, սրա վերաբերյալ կարող եմ թեզ գրել: Սորոսը մշտապես բացեիբաց քննադատել է Թրամփին, նույնիսկ մինչ Թրամփի նախագահ ընտրվելը: Դիտեք Սորոսի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ (վիդեոն կա) որտեղ նա արդեն «անձնականով է կպնում» Թրամփին: Մինչ գրառում անելը ուսումնասիրեք Իվանկայի և Կուշների հարաբերությունների պատմությունը Սորոսի հետ: Ուսումնասիրեք Սորոսի և ԱՄՆ-ում ամենաազդեցիկ հրեական լոբբինգի թշնամական հարաբերությունները: Մի մոռացեք, որ ԱՄՆ անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղար Բոլտոնին Սորոսն էր խանգարում դառնալ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան ու ստեղ էլ խոր թշնամանք կա: Ուսումնասիրեք Սորոսի կողմից Քլինթոնին ֆինանսավորելու փաստը և Թրամփի ընտրվելու արդյունքում 1մլրդ դոլարի կորուստը: Տեսեք Սորոսի չիրականացված կանխատեսումները «Թրամփը չի ընտրվելու 2016-ին», «Թրամփը Կորեայում միջուկային պատերազմ է հրահրելու» մասին: Շատ չխորանամ, անվերջ կարող է գրեմ», - նշում է Սարգսյանն ու վերստին պնդում․ «Թրամփն ու Սորոսը նույն գծի մեջ չեն»: «Գծերը ստուգեք», - վերջում խորհուրդ է տալիս Սուրեն Սարգսյանը: