Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 55 անգամ: ԱՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: