ՀՀ կառավարությունը հաստատել է 3.6 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր
ՀՀ կառավարությունը հուլիսի 25-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսային արտոնություն է տրամադրել 5 ընկերության։
«Նաիրիան» ՓԲԸ-ն կիրականացնի 130 մլն դրամի ներդրում, «Այ պլաստ» ՍՊԸ- ն՝ 23.8 մլն դրամի ներդրում, «Ոսկե կար» ՍՊԸ-ն՝ 2 մլրդ դրամի ներդրում, «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ն՝ 250 մլն դրամի ներդրում, «Ին-Վի» ՍՊԸ- ն՝ 1.22 մլրդ դրամի ներդրում:
Արդյունքում կիրականացվի մոտ 3.6 մլրդ դրամի ներդրում, կստեղծվի մոտ 100 նոր աշխատատեղ:
«Ոսկե Կար» ՍՊԸ-ն նախատեսում է ներդրումային ծրագրի շրջանակում իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար:
Ներկայումս առկա է 151 աշխատատեղ: Նախատեսվում է ծրագրի շրջանակում ստեղծել 60 նոր աշխատատեղ՝ 111,000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3.75 մլրդ դրամ, որից 3.37 մլրդ. դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 712.5 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանի Դաշնությունում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.987 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 158.1 մլն դրամ: