Wikileaks նախագծի հիմնադիր և ղեկավար Ջուլիան Ասանժն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանն ու Թուրքիայի վարվող քաղաքականությանը:«Հայոց ցեղասպանության արդյունքում 1.5 մլն մարդ զոհվեց: Ես գիտեմ դա, ուսումնասիրել եմ այդ փաստը, իսկ Թուրքիան փորձում է կոծկել իրողությունը», - գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում:Wikileaks նախագծում հայ-թուրքական հարաբերությունների ու Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ վերաբերյալ բազմաթիվ գաղտնազերծված փաստաթղթեր կան: Մասնավորապես, նախագիծը պարզել էր, ինչպես էր Քլինթոնի շտաբն 2015-ին քննարկում է Ցեղասպանությունը ցեղասպանություն անվանելու հարցը: