Երևանի մետրոպոլիտենի գնացքները կանգառներ չեն կատարելու «Բաղրամյան» կայարանում։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված` մետրոյի գնացքները տվյալ կայարանում կանգառներ չեն կատարի: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»: Հիշեցնենք, նախօրեին «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական անհնազանդության կոչ արեց՝ փակել փողոցները, արգելափակել կամուրջները, խոչընդոտել մետրոյի աշխատանքը: