Նարեկ Սարգսյանն ազատվեց կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից: Այս մասին որոշում կայացվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Նարեկ Սարգսյանը քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հոկտեմբերից, 2014-2016 թվականներին նա եղել է ՀՀ քաղաքաշինության նախարար: