Գաբրիել Ղազարյանը նշանակվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին համապատասխան հրամանագիր ստորագրելու: Նա շնորհավորեց նորանշանակ նախարարներին: Հիշեցնենք, Գաբրիել Ղազարյանը 2014 - 2016 թվականներին զբաղեցրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը։