Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 26-ին ընդունել է ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին: Այս մասին հայտնում են կառավարությունից: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է կառավարության գերակայություններն ու երկրի տնտեսական զարգացման ուղղությամբ նախատեսված քայլերը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը շնորհավորել է Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել երկկողմ համագործակցության հետագա զարգացման շուրջ: