Հայ-ռուսական զորախումբը միշտ պատրաստ է կատարել իր առջև դրված խնդիրները, բայց այն կոչված չէ մասնակցել Արցախում ռազմական գործողությունների: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտնեց Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը։ Նրա խոսքով, միևնույն ժամանակ այսօր դժվար է կանխատեսել, թե նման զարգացումների դեպքում ինչ գործողություններ կլինեն. «Հաստակ կարող եմ ասել, որ զորախումբը պատրաստ է իր խնդիրը կատարելու։ Եվ եթե պետք լինի, ապա զորախումբը կմասնակցի գործողությունների մասնակցի», - շեշտեց գեներալ-մայոր Փարվանյանը։