14.05.2025
Գլխավոր դատախազությունը մերժեց ԱԺ պատգամավորներին՝ Քոչարյանը կմնա կալանքի տակ
08.08.2018
Գլխավոր դատախազությունը մերժեց ԱԺ պատգամավորներին՝ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների միջնորդությունը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»,- հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Ներկայացնում ենք այն պատգամավորների ցանկը, որոնք անձնական միջնորդությամբ էին հանդես եկել. Հանրապետական խմբակցություն 1. Արա Բաբլոյան Արփինե ՀովհաննիսյանԷդուարդ ՇարմազանովՎ. ՀարությունյանՄիհրան ՀակոբյանԿարինե ԱճեմյանՋեմմա ԲաղդասարյանԿնյազ ՀասանովԱրսեն ՄիխայլովԱրմեն ԱշոտյանԱնդրանիկ ՀարությունյանԱրամ ՀարությունյանՀարություն ԿարապողոսյանԱշոտ ԱրսենյանՀակոբ ՀակոբյանԿարեն ԱվագյանԱրաիկ ՀովհաննիսյանՎահրամ ԲաղդասարյանՌոբերտ ՍարգսյանՇուշան ՍարդարյանՀերմինե ՆաղդալյանՄարգարիտ ԵսայանԱրտաշես ԳեղամյանՆաիրի ՍահակյանԳագիկ ՄելիքյանՌուստամ ՄախմուդյանԱրայիկ ԳրիգորյանՍամվել ՆիկոյանՇուշան ՊետրոսյանՀայկ ԲաբուխանյանԳալուստ ՍահակյանՍամվել ՖարմանյանԽոսրով ՀարությունյանՄիհրան Պողոսյան Ռուզաննա ՄուրադյանԱրթուր ԳևորգյանԿորյուն ՆահապետյանՏաճատ ՎարդապետյանԿարեն ԿարապետյանԱվետ ՍարգսյանԿարեն Բեքարյան Ծառուկյան խմբակցություն Իշխան Զաքարյան ՀՅԴ խմբակցություն Արմենուհի ԿյուրեղյանՌոմիկ ՄանուկյանՌուզաննա Առաքելյան