ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալվեց. սա փորձ էր լռեցնել ցանկացած կարծիք, որը դուրեկան չէ գործող իշխանություներին: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Կոնկրետ անձինք, որոնք ձախողեցին ասուլիսը, ճանաչված են հանրության շրջանում որպես «Քայլ արա» շարժման ակտիվիստներ, Նիկոլ Փաշինյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի զինակիցներ: Ակնայտ է, որ փորձ է արվում լռեցնել ցանկացած կարծիք, որը դուրեկան չէ իշխանություներին: Սա հակաժողովրդավարական դրսևորում է, որը պետք է խստորեն դատապարտվի»,- հայտարարել է Սողոմոնյանը: Հիշեցնենք, ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսը այսօր տապալվեց բողոքի ակցիայի մասնակիցների ջանքերով: