5.12.2025
Աշոտ Ղուլյանը Բրյուսելում քննարկել է Արցախի՝ ԵՄ տարբեր ծրագրերում ընդգրկվելու հարցը
07.03.2019
Աշոտ Ղուլյանը Բրյուսելում քննարկել է Արցախի՝ ԵՄ տարբեր ծրագրերում ընդգրկվելու հարցը

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 6-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով հանդիպման մասնակիցներին՝ «Եվրոպական խորհրդարան-Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը նշել է, որ հանդիպումը լայն հնարավորություն է ընձեռում մտքեր փոխանակելու Արցախին վերաբերող տարբեր հարցերի շուրջ:Ողջունելով ներկաներին՝ Աշոտ Ղուլյանն անդրադարձ է կատարել Եվրոպական խորհրդարանի և Բելգիայի դաշնային ու տարածաշրջանային խորհրդարանների հետ համագործակցության հաջողված փորձին և ընդգծել Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո այն պահպանելու և առաջ մղելու անհրաժեշտությունը:Հադիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Արցախի՝ ԵՄ տարբեր ծրագրերում, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված նախագծերում ընդգրկվելու վերաբերյալ: