Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության շրջանակներում կհարցաքննվի նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ «Հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին` առանց բացառության: Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը», - հայտարարեց նա։ Ժամկետները և հարցերի շրջանակը, ըստ ՀԾՔ պետի, կորոշի քննիչը. «Դա քննության տակտիկա է և քննիչին պետք է թողել, որ ինքը պլանավորի իր գործողությունները, որպեսզի հարցաքննությունը լինի արդյունավետ։ Հարցաքննությունը ինքնանպատակ չպետք է լինի», - հավելեց Սասուն Խաչատրյանը։