Բելգիայի թագավոր Ֆիլիպը և նրա ընտանիքը գտնվում են Հայաստանում: Այդ մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը: «Կարող եմ հաստատել, որ Բելգիայի թագավորական ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում է», - ասել է նա, փոխանցում է "Արմենպրես"-ը։ Այլ մանրամասներ այցի վերաբերյալ դեռևս չկան: