21.04.2025
Արսեն Բաբայանի խափանման միջոց կալանավորումը կփոխվի անձնական երաշխավորությամբ
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել արդարադատության փոխնախարարը

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Աննա Վարդապետյանի՝ փոխնախարարի պաշտոնից ազատման կապակցությամբ: 


«Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Աննա Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում: Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու Նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»,- ասված է պարզաբանման մեջ:


Հիշեցնենք, ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 11-ին Facebook-ի իր էջում գրել է, որ դադարեցրել է աշխատանքը ՀՀ արդարադատության նախարարությունում:

Ընդդեմ միասեռական ամուսնություններին. Գևորգ Պետրոսյանին կարող են զրկել ձայնի իրավունքից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար