24.11.2024
Ընդդեմ միասեռական ամուսնություններին. Գևորգ Պետրոսյանին կարող են զրկել ձայնի իրավունքից
prev Նախորդ նորություն

Քոչարյանի փաստաբանը դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդություն է ներկայացրել

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու ինքնաբացարկի մասին միջնորդությունը:


Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 16-ին:


Ավելի վաղ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին միջնորդություն է ներկայացրել:


Փաստաբանը հիշեցրել են, որ սեպտեմբերի 20-ին դատավորը մերժել է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը, ընդ որում, նշվել է նախկին նախագահի կողմից քննությունից խուսափելու կասկածների բացակայությունը, իսկ քննության վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ դատարանը հաստատեց, որ ռիսկերը նվազել են, սակայն դեռեւս պահպանվում են: Փաստաբանը հիշեցրեց նաեւ ՍԴ-ի որոշումները, որն այդ թվում նշել է որոշման հիմնավորման եւ կալանքի այլընտրանքի անհրաժեշտությունը: Նոյեմբերի 7-ին դատարանը կրկին մերժեց գրավի դիմաց ազատ արձակման մասին Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը, ընդ որում, հիմնավորումներ չնշելով: Հաշվի առնելով դատարանի սուբյեկտիվ բացասական վերաբերմունքը՝ Հովհաննես Խուդոյանը միջնորդեց դատավորի ինքնաբացարկի մասին, գրում է news.am-ը:


Փաստաբանն օրինակ է բերել դատավոր Դանիբեկյանի այլ որոշումները, որոնք նա կայացրել է նման իրավիճակներում: Ընդ որում, դատավորի որոշումները ցույց են տալիս, որ նա ծանոթ է ինչպես Եվրոպական դատարանի պահանջներին, այնպես էլ ՍԴ որոշմանը:


Փաստաբան Հայկ Ալումյանը նշել է, որ մինչ ՍԴ-ի հայտնի որոշումը, օրենքում գրավի կիրառման հետ կապված մաս կար, եւ շատ դատավորներ առաջնորդվում էին եվրոպական պրակտիկայով: «Նման դատավորներից մեկը Դուք էիք, որն առաջնահերթ էր համարում Եվրոպական կոնվենցիան եւ ՄԻԵԴ որոշումները: Եվ Դուք բացարձակ ճիշտ եք վարվել, ինչն ավելի ուշ հաստատվեց»,- հիշեցրեց փաստաբան Հայկ Ալումյանը: «Հարցն այն է, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի դեպքում նման մոտեցում չցուցաբերեցիք: Դա մեզ թույլ է տալիս խոսել երկակի ստանդարտների մասին»,- շարունակել է նա:


Փաստաբաններ Արամ Վարդեւանյանն ու Ռուբեն Սահակյանը եւս ներկայացրել են իրենց փաստարկները: Սահակյանը հիշեցրեց, որ դատավորը «հիմնավորել է» որոշումը կարճ ստանդարտ ձեւակերպմամբ: Ռոբերտ Քոչարյանին ուղղված դատավորի հարցին, թե արդյոք նա միանում է միջնորդությանը, նախկին նախագահը նկատեց. «Իսկ Դուք կասկածո՞ւմ էիք»: Այլ մեղադրյալների փաստաբաններ միացան միջնորդությանը:


Մեղադրող կողմը հանդես է եկալ միջնորդության դեմ: Դատախազներ Պետրոսյանի եւ Բաղդասարյանի կարծիքով՝ փաստաբանները սխալ են մեկնաբանում դատարանի ներկայացրած հիմնավորումները: Դատախազ Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ միջնորդությունը կրկնվում է որոշակի նյուանսներով, եւ դա իրավունքի չարաշահման դասական օրինակ է, որը գործընթացը փակուղի մտցնելու նպատակ ունի: