Իմ առաջադրումը, որպես վարչապետի թեկնածու, կրում է ֆորմալ բնույթ։ Ես առաջադրվել եմ ոչ թե ընտրվելու, այլ՝ չընտրվելու համար։ Այս մասին ԱԺ հերթական նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:«Առաջադրման իմաստը առաջիկա խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունն ապահովելն է, դրա համար իրավական սողանցքները բացառելն է։ Միանշանակ է ու աներկբա, որ դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք լինելու են հեղափոխության վերջնական հաղթանակը», - հայտարարեց Փաշինյանը։