Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ստացավ խոստացված նվերը` հայկական արտադրության եռագույնով գուլպա:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հրապարակելով լուսանկար, այն մակագրել է.«Ջասթինի հետ պայմանավորվել ենք. վաղվա հանդիպմանը երկուսս էլ այս գուլպաներն ենք հագնելու:)»:Նշենք, որ Ջասթին Թրյուդոն Կանադայի առաջին վարչապետն է, որ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել: Ավելի վաղ գրել էինք, որ հայկական Braind ընկերությունը, Artsocks ընկերության հետ համատեղ հատուկ Կանադայի վարապետի համար ստեղծել են հայկական դրոշի գույներով գուլպաներ և պատրաստվում են նվիրել դրանք Թրուդոյին: Եռագույնով գուլպաներն ընդամենը 2-ն են, որոնք նախատեսված են ՀՀ և Կանադայի վարչապետների համար: