24.11.2024
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1600 կրակոց. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Պահանջում են նախարարի հրաժարականը. ստորագրահավաքը շարունակվում է

Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել, որով վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:


Այս պահի դրությամբ պահանջագրի տակ իր ստորագրությունն է դրել 2850-ից ավելի քաղաքացի:


Հեղինակը նշում է, որ «տևական ժամանակ է, ինչ ԿԳՄՍ նախարարությունը գտնվում է մի մարդու ձեռքերում, ով բազմիցս ապացուցել է ոլորտում դրական փոփոխություններ իրականացնելու իր անկարողությունը: Վերջին ժամանակներս չեն դադարում տարբեր օղակների կողմից նախարարի հասցեին հնչեցվող մեղադրանքները կապված ՝

- ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին պետության հաշվին ֆինանսավորելու և պրոպագանդելու,

- դպրոցների ծրագրային խնդիրներին դեռեւս լուծում չտված հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաները բուհերից հանելու,

- ՀՊՏՀ ուսանողների կողմից բարձրաձայնվող խնդիրն արհամարհելու,

- ԵՊՀ ուսանողների խնդրին լուծում չտալու,

- առարկայական ծրագրերի մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ աշխատանքներ չիրականացնելու և նմանատիպ այլ քայլերի հետ։

Հաշվի առնելով նման էական հարցերի նկատմամբ անսկզբունքային վերաբերմունքը՝ պահանջում ենք կարևորագույն 4 ոլորտները լիովին ձախողած կադրի՝ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը»: