18.08.2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանն առաջադրվեց Արցախի նախագահի թեկնածու

Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել «Ազատ Հայրենիք» կուսակցության յոթերորդ համագումարը, որի շրջանակում կուսակցության նախագահ է վերընտրվել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:


Ինչպես և կանխատեսվում էր, Արայիկ Հարությունյանը նաև առաջադրվել է որպես թեկնածու 2020 թվականի հերթական նախագահական ընտրություններին: 


Նշենք, ըստ շրջանառվող լուրերի՝ Արայիկ Հարությունյանն ընդունելի թեկնածու է նաև ՀՀ իշխանությունների կողմից: Օրերս «Ազատ Հայրենիք» խորհրդարանական խմբակցության անդամները Երևանում հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


 

ՌԴ-ն բարձր է գնահատում ՀՀ-ի նվիրվածությունը Հայրենական մեծ պատերազմի հիշատակի պահպանմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` alikonline.ir
18.08.2025
Իրանի հայազգի պատգամավորը՝ Իրան–Հայաստան սահմանային հասանելիության փոփոխության դեմ