24.11.2024
Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կայացած միջոցառմանը
prev Նախորդ նորություն

Առաջիկա տարիներին սփյուռքը կզրկվի մեր մի քանի միլիոն հայրենակիցներից. Սինանյան

Եթե հայերին որոշեն և որակեն լեզվի իմացությամբ, ապա առաջիկա 3-4 տարիներին Հայաստանը և սփյուռքը պարզապես կզրկվեն իրենց մի քանի միլիոն հայրենակիցներից։ Այս մասին ԱԺ-ում 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:


Նա նշեց, որ ամեն տարի արտերկրի հայկական համայնքներում նվազում է հայոց լեզվի իմացությունը և հայկական դպրոցների քանակը և դա նկատվում է ամենուր: Սինանյանը շեշտեց, որ խնդիրը ոչ մի դեպքում կապված չէ հարցի ֆինանսական կողմի հետ, քանի որ մայրենի լեզու սովորելու հետաքրքրության անկումը նկատվում է նաև այն երկրներում, որտեղ կա բավականին հարուստ և ազդեցիկ հայ համայնք:


Նա օրինակ բերեց Ռուսաստանը, մասնավորապես Մոսկվան ու Մերձմոսկովյան շրջանը, որտեղ ապրող հայերը բավական լուրջ ֆինանսական կապիտալ ունեն, քանի որ բոլորը չէ, որ Ռուսաստան են գնում սեզոնային աշխատանքի։ Ըստ Սինանյանի՝ խոսքը շուրջ 1 մլն հայերի մասին է, բայց նրանք մտադիր չեն բացել դպրոցներ, որտեղ երեխաներին կսովորեցնեն հայերեն և նրանք բոլորովին չեն հետաքրքրվում հայերենի ուսուցման հարցերով, քանի որ դրանում իմաստ եւ օգուտ չեն տեսնում։


Նույն իրավիճակը նկատվում է նաև այլ երկրներում ՝ Ֆրանսիայում, Արգենտինայում և Միացյալ Նահանգներում: Նա շեշտեց, որ անցած հինգ տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում երկու հայկական դպրոց է փակվել և Արգենտինայի հայ երիտասարդության շրջանում հայերենի իմացության հարցը շատ լուրջ է:


Սինանյանը վստահ է, որ հետաքրքրության անկման պատճառն այն փաստն է, որ համայնքի ներկայացուցիչներն այլևս իմաստ չեն տեսնում հայոց լեզու սովորելու հարցում: Նա շեշտեց, որ իրավիճակից դուրս գալու միակ ելքը Հայաստանը զարգացնելն ու այնպիսի պայմաններ ստեղծելն է, երբ երկիրը կհամարվի «շատ ավելի լավը, քան այն տեղը, որտեղ նրանք այժմ ապրում են»: