24.11.2024
Սենատում բանաձև անցկացնելն անհամեմատ ավելի բարդ է լինելու
prev Նախորդ նորություն

Արսեն Բաբայանի մերձավոր հարազատների հետ տեսակցությունների արգելքը հանվել է. ՀՔԾ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մերձավոր հարազատների հետ տեսակցությունների արգելքը հանվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:


Նշվում է, որ Արսեն Բաբայանը կարող է տեսակցել իր անչափահաս երեխաների հետ՝ նրանց մայրիկի ուղեկցությամբ:


Ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հարցերին պատասխանելիս թյուրիմացություն էր համարել այն, որ քննիչի որոշմամբ արգելվել է Բաբայանի տեսակցությունը անչափահաս երեխաների, մերձավորների հետ:


Հիշեցնենք, Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու ու իշխանության յուրացմանն օժանդակելու համար: ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21–ին: