24.11.2024
Հայաստանը KFW-ից 40 մլն եվրո կստանա
prev Նախորդ նորություն

Աղմկահարույց ծեծը մեկի հրաժարականի, մյուսի նշանակման պատճառ. Վայոց ձորը նոր մարզպետ ունի

Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:


Իր խոսքում Գրիգորյանը հայտարարեց, որ ծանոթ է մարզի խնդիրներին և վստահ է, որ կիրականացնի կառավարության ծրագրերն՝ ուղղված մարզի բնակիչների կյանքի բարելավմանը:  


Նշենք, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը ավելի վաղ հայտնել էր իր հրաժարականի մասին՝ աղմկահարույց միջադեպից հետո: Նա նշել էր, որ այդ որոշմանը հանգել է, քանի որ կարևորում է նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը։


Հիշեցնենք, 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործը բռունցքով հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է: 


Ուշագրավն այն է, որ ըստ մամուլի՝  Արարատ Գրիգորյանը հանդիսանում է փոխգնդապետին ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված արդեն նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի փաստաբանը։